Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ով լսումների ժամանակ ևս մեկ անգամ ներկայացրեց 2025 թվականի հուլիսի 1-ից մասնագիտական մի շարք ծառայությունների հարկումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելուն առնչվող փոփոխությունները, խորհրդարանական լսումներից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հնչեցված առաջարկների թվում կան քննարկման արժանի փաստարկներ։«Լսումների ընթացքում հնչեցին առնվազն քննարկման արժանի փաստարկներ, որոնք մենք հաշվի կառնենք».-վստահեցրեց Պողոսյանը։