Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների նկատմամբ

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց թվում նշվում են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, որոնք, իբր, բնակվում են Թուրքիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների, ինչպես նաև մի շարք մասնավոր անձանց նկատմամբ, որոնք, իբր, ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման և զենքի մաքսանենգության մեջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
«Ներկայում ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանում ՀԱՄԱՍ-ի 6 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտասահմանում ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների, ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Իզզ ադ Դին ալ Կասամ» բրիգադի բարձրաստիճան անդամի, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են միջոցներ հայթայթելու և Գազայի հատված զենքի մաքսանենգության ուղղությամբ ահաբեկչական խմբավորման ջանքերին աջակցելու գործում»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց թվում նշվում են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, որոնք, իբր, բնակվում են Թուրքիայում. նրանց թվում են զինվորական Աբդ Ար-Ռահման Իսմայիլ Աբդ Ար-Ռահման Գանիմաթը և բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Դաուդ Մուհամմադ Աքարին:
Սա ՀԱՄԱՍ-ի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների արդեն 9-րդ փուլն է։
ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի ղեկավար Սինվարը մահից 18 օր առաջ մասնակցել է Ռաֆահի մարտերին. ԶԼՄ