ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Այս պահին Ուկրաինան փորձում է ԱԹՍ-ների միջոցով ներխուժել Կալուգայի և Վորոնեժի մարզեր: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ՀՕՊ-ի աշխատանքը նկատվել է Կոզելսկի և Սուխինիչի շրջաններում։
Միևնույն ժամանակ լրատվամիջոցները հայտնում են նաև Վորոնեժում տեղի ունեցած հարձակման մասին։
«Վորոնեժի մարզում ավելի քան հինգ անօդաչու թռչող սարք է հարձակվել բացառապես քաղաքացիական արտադրանք արտադրող արդյունաբերական ձեռնարկության վրա։ Հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան, աշխատակիցները տարհանվել են»,– գրում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։