Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը գիշերը 6 ATACMS հրթիռներով հարվածել են Բրյանսկի մարզին. ՌԴ ՊՆ

ATACMS
Խոցված հրթիռի բեկորներն ընկելեն ռազմական օբյեկտի տեխնիկական տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերն այս գիշեր 6 ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել են Բրյանսկի մարզին, ռուսական ՀՕՊ-ը 5-ը խոցել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 3։25-ին հակառակորդը 6 բալիստիկ հրթիռներով հարվածել է Բրյանսկի մարզի տարածքում գտնվող օբյեկտին։ Հաստատված տվյալներով՝ կիրառվել են ամերիկյան արտադրության ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ», - ասված է հաղորդագրության մեջ։
Հինգ հրթիռ խոցվել է, մեկը ՝ վնասվել։ Դրա բեկորներն ընկելեն Բրյանսկի մարզի ռազմական օբյեկտի տեխնիկական տարածքում, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել, որն արագ մարզվել է։
«Զոհերև ավերածություններ չկան»,– ընդգծել է ռազմական գերատեսչությունը։
Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի զինված ուժերին թույլ է տվել հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին: «Reuters»-ի աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինան նախատեսում է իր առաջին հեռահար գրոհներն իրականացնել առաջիկա օրերին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ հրապարակումներին ի պատասխան հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ արդեն խոսել է Ռուսաստանի տարածքին ամերիկյան հեռահար զենքով հարվածելու մասին:
Պուտինը սեպտեմբերին և հոկտեմբերին ասել է, որ Ռուսաստանի տարածքին արևմտյան զենքով հարվածելու թույլտվություն տալը կնշանակի, որ ՆԱՏՕ-ի երկրներն անմիջականորեն ներգրավվում են հակամարտության մեջ, և Արևմուտքի հնարավոր որոշումը կփոխի հակամարտության ամբողջ բնույթը։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը համապատասխան որոշումներ կկայացնի՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն երկրի համար:
Ռուսաստանին սպառնալն անիմաստ է, դա մեզ միայն առույգացնում է. Պուտին