ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյայի ինքնազգացողությունը վատացել է Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի ժամանակ, և նրան հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է «Última Hora» կայքը։
Փոխնախագահ Պեդրո Ալյանսան սոցցանցերում հայտնել է, որ Պենյա հիմա իրեն լավ է զգում։
«Ես խոսեցի նախագահի հետ, որն այժմ գտնվում է Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցում: Իրեն լավ է զգում և սպասում է հետազոտությունների արդյունքներին», - գրել է պաշտոնյան։
Ըստ ԶԼՄ–ների` քաղաքական գործիչը G20-ի գագաթնաժողովի ժամանակ ցավեր է զգացել սրտի հատվածում, նրան հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության ավտոմեքենայով։