ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանում հայտնաբերել է «Հզբոլլահ» շիական շարժման զենքի պահեստ և պայթուցիկներ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Լիբանանի հարավում իրականացվող գործողությունների ընթացքում ՑԱԽԱԼ — ի զինծառայողները զենքի պահեստ՝ զինամթերք, հրազեն, պայթուցիկ նյութեր են հայտնաբերել Լիբանանի հարավում գտնվող դպրոցներից մեկի բակում», - ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ այդ շրջանում իսրայելական զորքերը ոչնչացրել են շարժման ստորգետնյա խոշոր համալիրը, որտեղ «Հզբոլլահի» մարտիկները հարյուրավոր միավորներ զենք էին պահում:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: