Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքները դրական է անվանել

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ձեռք են բերվել ծանրակշիռ պայմանավորվածություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքները դրական է անվանել: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել է գագաթաժողովին մասնակցության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօր ավարտվում է Քսանյակի գագաթնաժողովը։ Սա G20-ում Բրազիլիայի նախագահության գագաթնակետն է, որը ղեկավարել է այն ամբողջ տարվա ընթացքում, անցկացրել է մեծ թվով միջոցառումներ, ինչպես և սովորաբար լինում է: Եվ ես կարծում եմ, որ կան շատ դրական արդյունքներ, ձեռք են բերվել ծանրակշիռ պայմանավորվածություններ։ Դա շատ կարևոր է», - ասել է նա։
Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովը կայացել է Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 18-19-ը: