Հունական ավիաընկերությունը Երևան–Աթենք չվերթ է գործարկել

Ինքնաթիռ
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հունական «SKY express» ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աթենք-Երևան-Աթենք երթուղով։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Ե՞րբ հայկական ավիացիան դուրս կգա «սև ցուցակից». Սանոսյանը հույս ունի` շուտով
Աթենքի միջազգային օդանավակայանից դեպի «Զվարթնոց» չվերթերն իրականացվում են շաբաթական երեք անգամ՝ ամեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։
«Այս նոր երթուղին ոչ միայն բավարարում է դեպի Երևան ճամփորդելու աճող պահանջարկը, այլ նաև խթանում է ավելի սերտ կապեր Հունաստանի և Հայաստանի միջև: Կամրջելով մեր երկու երկրները՝ մենք նպատակ ունենք ամրապնդել մշակութային և տնտեսական հարաբերությունները»,– ասել է «SKY express» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Գերասիմոս Սկալտսասը։
«SKY Express» ավիաընկերությունը շահագործում է Հունաստանի 33 ուղղություններից բաղկացած ամենամեծ ցանցը և 22 ուղղությունների ընդլայնվող միջազգային ցանցը:
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դեկտեմբերի 9-ից կվերսկսի չվերթերը