ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Տեղեկությունը հրապարակվել է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ նրանք անդամակցությունը դադարեցրել են աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել hոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, և նախագահ է ընտրվել հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, այս տարվա մարտին նշանակվեց հիմնադրամի գործադիր տնօրեն՝ այդ պաշտոնում փոխարինելով Մխիթար Հայրապետյանին:
«Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվել է Աննա Հակոբյանի կողմից 2018 թվականի հունիսին՝ «թավշյա հեղափոխությունից» կարճ ժամանակ անց: Մինչև2023 թվականի մարտ ամիսը նա էր ղեկավարում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։