Մրցման տերը CISM-ն ու ՊՆ-ն են, ինչպես որոշում, այնպես էլ անում են․ Կարեն Գիլոյան

Sputnik
Հայ բանակային մարզիկներին ըմբշամարտի աշխարհի ռազմական առաջնության մասնակիցների շարքում չներառելու մասին Sputnik Արմենիան հարցեր է ուղղել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին։
Փոխնախարարը պարզաբանել է, որ մրցաշարի կազակերպման հետ նախարարությունն առնչություն ունի իայն տեխնիկական աջակցության մասով։ Իսկ մսնակիցների կազմը որոշում է ռազմական սպորտի միջազգային խորհուրդը՝ CISM-ը՝ տվյալ երկրի ՊՆ-ի հետ։
«Մրցման տերը CISM-ն ու ՊՆ-ն են։ Իրենք ինչպես որոշում, այնպես էլ անում են։ Բոլոր հարցերն իրենց իրավասության սահմաններում են, իրենք են որոշում և՛ կազմը, և՛ մարզիկներին, և՛ ընթացակարգն ու կանոնները»,- ասաց Գիլոյանը։