Ռիոյում կարողանում են տոնի վերածել ամեն ինչ` նույնիսկ դիմակահանդեսից շատ հեռու միջոցառում, ինչպիսին է G20 գագաթնաժողովը։ Հավանաբար քաղաքի մթնոլորտն է տոնական տրամադրում։ Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհից ժամանած բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն աչալրջորեն վերահսկում են․ հռչակավոր Կապակաբանա լողափը նույնիսկ էսկադրոնային զրահակիր նավ է հսկում։
Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 18-ին բացվել է քսանյակի (G20) երկրների երկօրյա գագաթնաժողովը։ Այն անցկացվում է Ֆլամենգո այգում գտնվող Ժամանակակից արվեստի թանգարանում: Ի դեպ, այս այգին լավ օրինակ է, թե ինչպես կարելի է բազմամիլիոնանոց քաղաքի նախկին աղբավայրը վերածել դրախտային վայրի:
Ռիոյի գագաթնաժողովին հրավիրված են G20-ի բոլոր մշտական անդամ երկրների, ինչպես նաև այլ պետությունների, այդ թվում՝ Անգոլայի, Բոլիվիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Մալայզիայի և Վիետնամի ղեկավարները: Ռուսաստանի պատվիրակությունը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ գլխավորում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը 9 հազար զինծառայող է ներգրավել գագաթաժողովի անվտանգությունն ապահովելու համար։ Ուժեղացված հսկողությունը տարածվում է ամբողջ հսկայական քաղաքի վրա` ներառյալ լողափերը, որոնցից ամենահայտնին Կոպակաբանան է: