Դոնալ Թրամփի ձևավորվող վարչակազմում հայամետ գործչներ կան, բայց այլ հարց է, թե նրանց հետ ինչպես են աշխատելու ՀՀ իշխանությունները. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
«Ի՞նչ է նշանակում «հայամետ»։ Դրանք մարդիկ են, ովքեր Հայաստանի մասին գիտեն, խնդիրներին տեղյակ են, ինչ–որ առումով նաև լոբբիստական աշխատանք են արել, մարդիկ կան, ովքեր եղել են Արցախում, Հայաստանում։ Այո, այս մարդիկ կան ու այս մարդիկ այնտեղ որոշում կայացնողներ են լինելու։ Այլ հարց է, թե ինչպես ենք մենք նրանց հետ աշխատելու»,– ասել է Սարգսյանը` հավելելով, որ առանց համապատասխան աշխատանքի նախկին կոնգրեսականները նոր պաշտոններում մեխանիկորեն չեն դառնալու պրոհայկական գործիչներ։
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը դեռ չի ստանձնել նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը նախանշված է միայն հաջորդ տարվա հունվարի 20-ին։ Մինչդեռ, նախագահական մրցապայքարում Թրամփի տարած հաղթանակն արդեն որոշակի ազդեցություն է թողել համաշխարհային քաղաքական ու տնտեսական գործընթացերի վրա։
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, շնորհավորել նրա վերադարձը Սպիտակ տուն, քննարկել նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։