Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ-ները գիշերը հարձակումներ են իրականացրել, այդ թվում՝ Մոսկվայի ուղղությամբ

Ռուսական ՀՕՊ-ը հետ է մղել Մոսկվայի վրա թռչող անօդաչուների հարձակումը Ռամենսկի և Պավլովո-Պոսադսկի քաղաքային օկրուգներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի երկնքում 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, մասնավորապես 45-ը՝ Բրյանսկի շրջանի երկնքում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու` Կիևի ռեժիմի փորձերը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 59 ուկրաինական ԱԹՍ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկու ԱԹՍ խոցվել է Մոսկվայի մարզի տարածքում, 45-ը՝ Բրյանսկի մարզի, վեցը՝ Կուրսկի մարզի և երեքը՝ Բելգորոդի և Տուլայի մարզերի տարածքում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։