ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ԴԺՀ-ի Գորլովկա քաղաքի գնդակոծության հետեւանքով վիրավորների թիվը հասել է 10-ի, հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրաինացի ահաբեկիչների գնդակոծությունից վիրավորված քաղաքացիների թիվը հասել է տասի»,-Telegram-ալիքում գրել է Պրիխոդկոն:
Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր, որ Գորլովկայի վեց բնակիչ է վիրավորվել երթուղային տաքսու վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով:
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Սա ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։