ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են ԴԺՀ-ի Նովոալեքսեևկա բնակավայրը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական ավիացիան և հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ, Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտներ, անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստման վայրեր և անօդաչու թռչող սարքերի պահպանման պահեստներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։