ՀՕՊ-ը կես ժամվա ընթացքում ուկրաինական 9 անօդաչու է խոցել ՌԴ երկու մարզերի վրա. ՊՆ

ՌԴ ՊՆ–ն
Դրանցից 8–ը խոցվել է Բրյանսկի մարզի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական ինը անօդաչու են խոցել երկու մարզերի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ընթացիկ տարվա նոյեմբերի 18-ին` ժամը 19.40-ից մինչև 20.10-ը (Մոսկվայի ժամանակով), կանխվել է ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ-ների կիրառմամբ Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ հերթապահ միջոցներն ուկրաինական 8 անօդաչու են խոցել Բրյանսկի մարզի երկնքում և մեկը՝ Կուրսկի տարածքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։