Հատուկ ուղեկցողների մոտից Վայքում փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է

Կալանավոր. Արխիվային լուսանկար
24–ամյա Հայկազ Թ.–ն տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հատուկ ուղեկցող ծառայողների մոտից փախուստի դիմած առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված անձն այսօր հայտնաբերվել ու վնասազերծվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկացմամբ` հանցագործը հայտնաբերվել է Վայոց Ձորի մարզի գումարտակի պարեկների շնորհիվ` մոտ 30 րոպեում։
«Կալանավորը Արարատի մարզի բնակիչ 24–ամյա Հայկազ Թ.–ն է, ում դատարանի որոշմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները Արմավիրի բանտից տեղափոխում էին Գորիսի բանտ։ Վայքի տարածքից նա, դեռևս անհայտ հանգամանքներում, դիմել էր փախուստի»,– գրել է կայքը։
24–ամյա Հայկազ Թ.–ն տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում և տեղեկությունն արդեն փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։