ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում անցկացված «XVIII Torneio Internacional Figueira da Foz - Sabir Ali» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարին մասնակցում էր նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը կանանց պայքարում։