ԵՐԵՎԱՆ,18 նոյեմբերի – Sputnik. Իրան–Ադրբեջան–Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով 12:41-ին, Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ»,– ասված է հաղորդագրությունում:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։