ԵՄ–ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Իրան
ԵՄ–ն արգելել է գործարքները նավահանգստային օբյեկտների հետ, որոնք իբր ներգրավված են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղափոխման մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունը Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել իբր Իրանի կողմից Ռուսաստանին ցուցաբերվող ռազմական օգնության պատճառով: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում։
«Այսօրվա որոշմամբ արգելվում է ԵՄ–ից Իրան արտահանել, մատակարարել, Իրանին փոխանցել և վաճառել այնպիսի բաղադրիչներ, որոնք օգտագործվում են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման ու արտադրության համար», - նշվում Է փաստաթղթում:
ԵՄ–ի «սև ցուցակում» է ընդգրկվել նավեր շահագործող իրանական խոշորագույն «The Islamic Republic of Iran Shipping Line Group» ընկերությունը, ինչպես նաև այդ ընկերության տնօրենը: Եվրամիությունը նաև պատժամիջոցներ է սահմանել ռուսական երեք բեռնափոխադրող ընկերությունների` «ՄԳ–ֆլոտ»–ի, «ԲՏՍ–Բրոկեր»–ի և «Ագարախի» դեմ` «իրանական զենք և զինամթերք տեղափոխելու համար»:
ԵՄ–ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել իբր ՌԴ–ին բալիստիկ հրթիռներ մատակարարելու պատճառով