ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը մաքսային օգուտներ կբերի Իրանին. դեսպան

Քազեմ Ջալալի
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը օգուտ կբերի Իրանին, երկիրը կկարողանա օգտվել ապրանքների ավելի քան 80%-ի սակագների չեղարկման տարբերակից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում։ Այն արդեն վավերացվել է չորս երկրների խորհրդարաններում, շուտով կստորագրվի Ղազախստանում, այնպես որ այդ համաձայնագրին միանալը մեծ օգուտներ կբերի երկրին, մասնավորապես կչեղարկվեն ապրանքների ավելի քան 80%-ի սակագները, և դրանք Ռուսաստան արտահանելիս կազատվեն մաքսատուրքերի վճարումից», - դեսպանի խոսքը մեջբերում է ILNA գործակալությունը։
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի վերջին։ Ավելի վաղ պայմանագիրը վավերացրել էր նաև Հայաստանը։
Հույս ունենք, որ Իրանին ԵԱՏՄ դիտորդ–անդամի կարգավիճակի շնորհումն արագ կլինի. Արեֆ
ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:
Հայաստանը կարող է Իրանի համար կամուրջ դառնալ դեպի ԵԱՏՄ շուկա. դեսպան