ԵԱՏՄ աշխատաշուկայում գործազրկության նվազում է արձանագրվում․ ԵՏՀ

Եվրասիական տնտեսական միության պետություններում արձանագրվել է բնակչության զբաղվածության ցուցանիշի փոփոխություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներում գործազրկությունը 2024 թվականի սեպտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14,9%-ով, ցուցանիշը կազմել է 0,8%: Այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունից։
ԵԱՏՄ–ում գործազրկության մակարդակը 2024 թ-ի հունիսին իջել է 14,2 %–ով
Նշվում է, որ ԵԱՏՄ երկրներում գործազուրկների թիվը, որոնք 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ գրանցված են զբաղվածության ծառայություններում, կազմել է 737,7 հազար մարդ։
Միության երկրների մեջ գործազրկության մակարդակով առաջին տեղում Հայաստանն է՝ 13,8% ցուցանիշով: Հաջորդը Ղազախստանն է (4,7%), ապա Ղրղզստանը (4,1%):
Բելառուսում գործազուրկների թիվը կազմել է 2,9%, իսկ Ռուսաստանում՝ 2,6%:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ-ում կայունացվել է գնաճը։ Սեպտեմբերի արդյունքներով՝ դրա մակարդակը Հայաստանում կազմել է 0,6%, Բելառուսում՝ 6,0%, Ղազախստանում՝ 8,3%, Ղրղզստանում՝ 4,9%, Ռուսաստանում՝ 8,6%:
ԵԱՏՄ–ում 2024 թ–ի մարտին 7 մլն 980 հազար գործազուրկ է եղել
Միության երկրների մեծ մասում միջոցներ են ձեռնարկվել առաջին անհրաժեշտության առանձին ապրանքների գների ժամանակավոր կարգավորման, ապրանքների առանձին տեսակների արտահանման սահմանափակման, ներքին շուկայի հագեցման, առևտրային հավելավճարների դիտանցման, գյուղատնտեսական արտադրողներին արտոնյալ վարկերի և հարկային մեղմացումների, ինչպես նաև սուբսիդիաների տրամադրման ուղղությամբ: