Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված մեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել

Այրվածքաբանության ազգային կենտրոն
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում տղամարդու մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 12:10-ի սահմաններում ահազանգ է ստացել Երևանի բնակիչ Արթուր Իսկանդարյանից, որը հայտնել է, թե ինքը Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի օգնականն է, և տեղեկացրել է, որ կենտրոնի տարածքում անօթևան տղամարդու դի կա:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայում Երևանի բնակիչ 57-ամյա Արայիկ Ղ.-ի դին է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։
Շուշանիկ Թովմասյանի եղբորը դանակահարել են հոգեբուժարանի բակում. մանրամասներ