ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19–րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը։ Արբանյակային լուսանկարները, որոնք արվել են 2023 թ. հոկտեմբերի 5–ից մինչև 2024 թ. ապրիլի 30–ը, տարածել է «Caucasus Heritage Watch»–ը։
«Տանիքի մեծ մասը փլուզվել է, ինչպես նաև հարավային պատը, որի վրա տեղադրված էր խաչով փորագրված քարը:Եկեղեցին տասնամյակներ շարունակ մնացել է վնասված, բայց կանգուն` մինչև վերջին փլուզումը»,– ասված է կենտրոնի հայտարարության մեջ։
Նշենք, որ Միջազգային դատարանը 2021 թ. դեկտեմբերին պարտավորեցրել է Ադրբեջանին` նախազգուշացնել հայկական մշակութային ժառանգությանն առնչվող վանդալիզմի և պղծման գործողությունների մասին և պատժել դրանց կատարողներին։
Նշվում է նաև, որ հայկական եկեղեցին պետք է ընդգրկեն Ադրբեջանի հուշարձանների ցանկում և նախատեսեն դրավերականգնում հայ ճարտարապետների հետ համագործակցությամբ: