Հակոբ Արշակյանն ԱԺ ամբիոնից երկու անգամ ստել է. Ավետիք Քերոբյան

Sputnik
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի կանխատեսմամբ՝ կառավարությունը թերակատարելու է այս տարվա բյուջեն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունն ընդ որում՝ բյուջեն կատարելու է առավելագույնը կեսի չափ։ Ըստ կառավարության կայքում հրապարակված ինտերակտիվ բյուջեի կատարողականի՝ ռազմարդյունաբերության ոլորտի այս տարվա ծախսերը «0» են։ Եվ այդ «0»-ն Քերոբյանի խոսքով վերաբերում է ռազմարդյունաբերության ոլորտում հատուկ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքներին։
Ըստ Ավետիք Քերոբյանի, որը ռազմարդյունաբերության կոմիտեն ղեկավարել է 2018-ի հունիսից մինչև 2020-ի փետրվարը, պատճառը եղել է այն, որ կոմիտեն երկար ժամանակ ղեկավար չի ունեցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտարարել է, որ Հակոբ Արշակյանն Ազգային Ժողովի ամբիոնից երկու անգամ ստել է։