ՀՀ արդյունաբերության աճը պայմանավորված է ոսկու արտահանմամբ. Աղասի Թավադյան

Sputnik
«Հայաստանի արդյունաբերության աճը պայմանավորված է ոսկու «արտահանման արդյունաբերությամբ», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը` մեկնաբանելով պաշտանական վիճակագրության արձանագրած աճի ցուցանիշները։ Եվրասիական տնտեսական միության անդամ 5 երկրների շարքում արդյունաբերական արտադրանքի 9– ամսյա աճով Հայաստանն առաջին տեղում է։
Պաշտոնական տվյալներով Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,6%-ով։ Երկրորդ տեղում Բելառուսն է` 6.4 տոկոս աճով։ Երրորդը` Ռուսաստանը, որտեղ արդյունաբերական արտադրանքի ծավալը տարվա ընթացքում աճել է 4.4 տոկոսով։
«Պետք է հասկանալ, որ այս պահին մեր արտահանման մոտ 70 տոկոսը կազմում են ոսկին ու ադամանդը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Աղասի Թավադյանը։