ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Սյունիքի մարզում Աղվանի-Տաթև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողացել շարունակել ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները տեղում՝ ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրականացրել են մերկասառույցի մշակման աշխատանքներ։ Խցանումից դուրս է եկել 103 տրանսպորտային միջոց։
Այժմ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: