ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակարովկա և Լենինսկոյե բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հարձակողական հաջող գործողությունների արդյունքում «Կենտրոն» և «Արևելք» խմբավորումների ստորաբաժանումներն ազատագրել են ԴԺՀ-ի Լենինսկոյե և Մակարովկա բնակավայրերը»,– ասվում է նախարարության ամփոփագրում:
Ըստ գերատեսչության՝ «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները խոցել են Դոնեցկի Հանրապետության Պետրովկա, Դիլեևկա, Սելիդովո, Իլյինկա, Նովոգրոդովկա և Նովոդմիտրովկա բնակավայրերի շրջաններում գտնվող ուկրաինական տեխնիկան ու կենդանի ուժը, հետ են մղել գրոհային ստորաբաժանումների չորս հակագրոհները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։