Փարիզի արվարձանում ռեստորանատիրոջ որդին պատանդ է վերցրել աշխատակիցներին

Փարիզի արվարձանում ռեստորանատիրոջ որդին պատանդ է վերցրել աշխատակիցներին
Իսի լե Մուլինո շրջանում հայկական մեծ համայնք կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբեր– Sputnik. Փարիզից ոչ հեռու գտնվող Իսի լե Մուլինո արվարձանում ռեստորանի սեփականատիրոջ որդին պատանդ է վերցրել հաստատության մի քանի աշխատակիցների և բարիկադներ է շարել հաստատության դիմաց։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Նա ոստիկանությանը հայտնել է, որ պատրաստվում է ինքնասպան լինել։
Մեկ այլ ԶԼՄ–ի տեղեկություններով ՝ ռեստորանում այժմ 4 պատանդ կա։ Հարակից տարածքը շրջափակել են ոստիկանները։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Նշենք, որ Իսի լե Մուլինոյում հայկական մեծ համայնք կա։