ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Իսրայել հրթիռակոծել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարի դպրոցը, որտեղ նույնպես տեղահանված անձինք են պատսպարված։ Տեղեկությունը հայտնում է պաղեստինյան «Shehab» գործակալությունը։
Այս պահի տվյալներով` հրթիռակոծության հետևանքով 10 մարդ է մահացել, 20-ը` վնասվածքներ ստացել։
Ըստ գործակալության` դպրոցի վրա 2 հրթիռ է ընկել։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։