Փարաքարի համայնքապետը սպանության վայրում է եղել և հրազենային վնասվածք է ստացել. «Հրապարակ»

Ոստիկանական ավտոմեքենա
Լրատվամիջոցի տեղեկություններով` իրավապահները սպանության կասկածանքով որոնում են ՔՊ–ական համայնքապետի ընկերոջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Այս գիշեր Երևանում տեղի ունեցած սպանության պատճառը եղել է փողային հարցերի հետ կապված «ռազբորկան»։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կեսգիշերին կրակոց է հնչել Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել է Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանը, որը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան։
«Հրապարակի» տեղեկություններով` սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Նա ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարյանի ընկերոջը:
ՆԳՆ-ից հաստատել են սպանության փաստը, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության և ապօրինի զենք– զինամթերք կրելու հոդվածներով։ Սպանության մասնակիցների շրջանակը դեռևս պարզվում է։