Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել Է Ռուսաստանի Գրան պրիի կարճ ծրագրում

Ադելիա Պետրոսյան
Մրցաշարն անցկացվում է Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրի մրցաշարի չորրորդ փուլում կարճ ծրագրից հետո զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
Գեղասահորդուհին ստացել է 86,37 միավոր։ Երկրորդ տեղում Դարյա Սադկովան է (71,59 միավոր), իսկ երրորդը՝ Քսենյա Գուշչինան (71,02 միավոր):
Ազատ ծրագիրը գեղասահորդները կներկայացնեն նոյեմբերի 17-ին:
«Չէի ուզում իջեցնել նշաձողը»․ Ադելիա Պետրոսյանը՝ սահելիս եռակի ակսելի մասին