ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. 27-ամյա շոումեն և բլոգեր Ջեյք Փոլը հաղթել է լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնին։
Մենամարտը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքում։
Ռաունդները սովորական երեքի փոխարեն տևել են երկու րոպե։
Պարզապես ռինգ դուրս գալու համար 58–ամյա Թայսոնն իր կարիերայի ամենամեծ հոնորարներից մեկը կստանա՝ 20 միլիոն դոլար, իսկ Փոլը՝ 40 միլիոն դոլար։
Թայսոնը կարիերայի ընթացքում անցկացրել է 59 մենամարտ, որոնցից 50–ն ավարտվել է նրա հաղթանակով (44-ը՝ նոկաուտով), կրել է 7 պարտություն, 2 մենամարտ համարվել է չկայացած: Փոլն անցկացրել է 12 մենամարտ (11 հաղթանակ, 1 պարտություն):