Նիկոլ Փաշինյանը շաբաթվավերջին մինի շոու իրականացրեց`սոցցանցում հրապարակելով ռիլ, որտեղ նա նախ մորուքով է, հետո` սափրված։ Սափրվել, թե` ոչ յուրաքանչյուր մարդու անձնական խնդիրն է, բայց Փաշինյանի դեպքում խնդիրն այն է, որ հենց ինքն իր մորուքը յուրօրինակ թալիսման էր համարում, քանի որ 2018-ին հենց այդ տեսքով եկավ իշխանության։
Ընդհանրապես, իմիջի կտրուկ փոփոխությունների են գնում օրինակ` կանայք, նոր սանրվածքով նոր կյանք սկսելու հույսով։ Մարդիկ, որոնք որոշում են փոխվել ու այդ փոփոխությունը սկսում են հենց իրենցից, արտաքին տեսքից։
Ուրեմն ինչ շարժաիթներ կարող էր ունենալ Փաշինյանը` 6 տարի պահած ու հեղափոխության սիմվոլ դարձած մորուքը սափրելու համար։
Sputnik Արմենիան այդ թեմայով զրուցել է հոգեբան, հոգեթերապևտ, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր Արկադի Մեհրաբյանի հետ։