Թունբերգի ակցիաների ՕԳԳ-ն Հայաստանի համար մոտ է զրոյի և հետագայում հնարավոր է դառնա ծուղակ. Հակոբ Բադալյան

Sputnik
Բաքվում շարունակվում է ՄԱԿ–ի կլիմայական համաժողովը, Երևանում բողոքի ակցիաներ են շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգի մասնակցությամբ։ Թունբերգը, որը հայտնի դարձավ, երբ դեռ 11 տարեկան էր, բոյկոտել է նաև նախորդ 4 համաժողովները։ Ադրբեջան մեկնել նա ևս հրաժարվել է, քանի որ COP 29-ն այնտեղ անցկացնեը համարում է երեսպաշտության ծայրահեղ դրսևորում։ Ադրբեջանը մի կողմից ցանկանում է հանդես գալ որպես շրջակա միջավայրի պաշտպան, սակայն մյուս կողմից ցանկանում է ընդլայնել գազի ու նավթի արդյունահանումը։
Թունբերգը Երևանում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման մասին, նշել, որ Ադրբեջանը միանշանակ պատասխանատու է դրա համար։ Էկոակտիվիստների բողոքի ակցիաներն անցնում են «Stop Greenwashing Genocide!», որ կարելի է թարգմանել «Վերջ տվեք էկոլոգիայի քողարկմամբ ցեղասպանությանը» խորագրով։ Սակայն նույն այդ ցեղասպանությունը Արցախում սկսեցին հենց այսպես կոչված Բաքվի հատուկ նշանակության էկոակտիվիտսները, - հիշեցնում է Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։