Վիրավոր և հոսպիտալացված զինծառայող չկա. ՊՆ–ն` «Վիլիսի» և «ՎԱԶ 2106»–ի բախման մասին

Ներկայում իրավապահները փորձում են պարզել վարորդների և վիրավորների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Եղվարդի վարչական տարածքում բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված ՊՆ համարանիշներով «Վիլիսն» ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ վթարի հետևանքով «Վիլիսը» կողաշրջվել է, 2 տուժած տեղափոխել է հիվանդանոց։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիային ասաց, որ վթարի հետևանքով վիրավոր և հոսպիտալացված զինծառայող չկա։
Ներկայում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Վթարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ–ն հերքում է տարածվող լուրը