Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ Շոլցը զանգել է Պուտինին. Գերմանիայի կառավարություն

DPA գործակալության տվյալներով՝ խոսակցությունը տևել է մեկ ժամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կոչ է արել վերջ տալ Ուկրաինայում զինված հակամարտությանը: Այս մասին հայտնել է ԳՖՀ նախարարների կաբինետի մամուլի քարտուղար Շտեֆեն Հեբեշթրայթը:
Շոլցը հաստատել է, որ հրաժարվել են Կիևին հեռահար հրթիռներ մատակարարելուց
«Կեսօրին դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - ասվում է Հեբեշթրայթի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ կանցլերը Պուտինից պահանջել է ավարտել պատերազմը և դուրս բերել զորքերը:
«Կանցլերը Ռուսաստանին կոչ է արել ցուցաբերել Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն՝ արդարացի և կայուն խաղաղության հասնելու նպատակով», - հայտնել է Հեբեշթրայթը:
Նրա խոսքով՝ Շոլցն ընդգծել է Գերմանիայի անսասան վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։
Ուկրաինայի հարցով նոր համաժողով է անհրաժեշտ Ռուսաստանի մասնակցությամբ. Շոլց
Ռուսաստանի ղեկավարի հետ շփվելու պլանների մասին Շոլցը հայտարարել էր շաբաթվա սկզբին ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա պարզաբանել էր, որ շուտով կգա Պուտինի հետ խոսելու «հարմար ժամանակը»։ Կանցլերը նշել էր, որ արդեն վաղուց անցկացնում է բազմաթիվ շփումներ, որոնք պետք է նախորդեն նման երկխոսությանը։