ՌԴ–ն մտադիր չէ միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին. Պեսկովը՝ Թրամփի վարչակազմի մասին

Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կրեմլը մտահոգված է Չինաստանի վերաբերյալ Թրամփի և նրա թիմի հռետորաբանությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում միջամտել ԱՄՆ–ի ներքին գործերին։ Այսպես է նա մեկնաբանել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի անդամների թեկնածուների հարցը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր պետքարտուղարի պաշտոնում Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրելու մտադրության մասին։
«Մենք ամենևին մտադիր չենք միջամտել ԱՄՆ–ի ներքին գործերին։ Նման բան չենք արել և չենք անում», - ընդգծել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում մտահոգված են Չինաստանի վերաբերյալ Թրամփի և նրա թիմի հռետորաբանությամբ։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում էր փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետականը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Իշխող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսն արդեն հրապարակային ելույթում ընդունել է ընտրություններում պարտությունը:
Ֆեյք և պոպուլիզմ. Զախարովան՝ գազի գների վերաբերյալ ԵՀ ղեկավարի հայտարարության մասին
Ընտրողների կոլեգիայի ֆորմալ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, արդյունքների հաստատումը՝ հունվարի 6-ին, իսկ երդմնակալությունը՝ հունվարի 20-ին։
Թրամփը կդառնա ավելի քան 120 տարվա ընթացքում առաջին նախագահը, որը չի կարողացել վերընտրվել երկրորդ անընդմեջ ժամկետով, սակայն հետո կրկին մասնակցել է ընտրություններին և հաղթանակ տարել: 19-րդ դարում դա հաջողվել է 22-րդ և 24-րդ նախագահ Գրովեր Քլիվլենդին։