Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ

Բացի այդ, ռուսական զորքը մոտեցել է Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոզնեսենկա, Վոլչյոնկա և Ստեպանովկա բնակավայրերը»,- ասվում է գերատեսչության զեկույցում։
ԴԺՀ–ի ղեկավարի խորհրդական Յան Գագինն էլ հայտնել է, որ ռուսական զորքը մոտեցել է Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքին և սկսում է ամրացնել դիրքերը արդյունաբերական գոտում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։