ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Ռուսական «Հյուսիս» խմբավորումը Կուրսկի մարզի 6 սահմանամերձ բնակավայրերի շրջաններում պարտություն է հասցրել ուկրաինական 14 բրիգադներից բաղկացած միավորմանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Դարյինո, Լեոնիդովո, Մալայա Լոկնյա բնակավայրերի շրջանում «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները պարտություն են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի21-րդ, 22-րդ, 41-րդ, 47-րդ, 61-րդ և 115-րդ մեքենայացված, 17-րդ տանկային, 80-րդ, 82-րդ և 95-րդ դեսանտագրոհային, ծովային հետևակի 36-րդ, 103-րդ, 112-րդ և 129-րդ տարածքային պաշտպանության բրիգադներին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։