Կուրսկի մարզի 23 բնակչի բռնի տեղափոխել են Ուկրաինա․ Մոսկալկովա

Տատյանա Մոսկալկովա
Մարդու իրավունքների հանձնակատարը հայտնել է, որ 23 անձանց թվում նաև նորածին կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հաստատված տեղեկություններ կան, որ Կուրսկի մարզի 23 բնակչի բռնի տեղափոխել են Ուկրաինա։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ նրանք գտնվում են Սումիի մարզում։ Մենք նրանց հարազատներից ստացել ենք հավաստի տվյալներ, ունենք նաև այդ մարդկանց ինքնությունը հաստատող փաստաթղթեր», - հավելել է Մոսկալկովան։
Նա նշել է, որ Կուրսկի մարզի բնակիչների թվում 1 նորածին կա, 1 կին իր 3 տարեկան թոռնուհու հետ, սայլակով հաշմանդամ, ինչպես նաև տարեցներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։