Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը

Սամվել Բալասանյանը. Արխիվային լուսանկար
Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել էր մոտ մեկ ամիս առաջ «Զվարթնոց» օդանավակայանում, ԱՄՆ մեկնելիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հայտնեցին դատախազությունից:

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և որպես խափանման միջոց կալանք է կիրառվել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ»,- հայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում, ԱՄՆ մեկնելիս։ Նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել Բալասանյանի որդու նկատմամբ, սակայն դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքը։
Ըստ քրեական վարույթի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափի փողերի լվացման համար մեղադրվում է Գյումրիի նախկին քաղաքապետը: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բալասանյանը և նրան փոխկապակցված անձինք օրենքի խախտմամբ սեփականաշնորհել են «Սև բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը: Վարույթով անցնում է հինգ մեղադրյալ, այդ թվում՝ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին:
Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ–ին. ԶԼՄ