ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության նոր նախարար Իսրայել Կացը որոշել է շուրջ 7000 ծանուցագիր ուղարկել ուլտրաօրթոդոքս հրեաներին: Տեղեկությունը հայտնում է իսրայելական 12-րդ ալիքը։
«Որոշել եմ կիրակի օրվանից 7000 ծանուցում ուղարկել ուլտրաօրթոդոքսներին», - հայտարարել է Կացը:
Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հուլիսի վերջին հազար ծանուցագիր էր ուղարկել զորակոչային տարիքի ուլտրաօրթոդոքս հրեաներին` համաձայն զորակոչն ընդլայնելու որոշման, որն ընդունել էր Իսրայելի այն ժամանակվա պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ Սակայն, ըստ իսրայելական լրատվամիջոցների, ներկայացողների թիվը 50–ի էլ չէր հասել։