ՀՕՊ–ն ավելի քան 50 ԱԹՍ է որսացել ՌԴ մարզերի և Ազովի ծովի ջրային տարածքի վրա. ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները ՌԴ երեք մարզերի և Ազովի ծովի ջրային տարածքի վրա որսացել և ոչնչացրել են 51 ուկրաինական ԱԹՍ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը կանխվել է։ ՀՕՊ–ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 51 ուկրաինական ԱԹՍ, 36–ը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 3-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 2-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում, 10-ը՝ Ազովի ծովի ջրային տարածքում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։