Ֆրանսիան և Հունգարիան դարձել են ԵՄ-ում ռուսական գազի հիմնական գնորդները

Կոմպրեսորային կայան
Խոշոր գնորդների թվում են նաև Իտալիան, Հունաստանը, Սլովակիան և Բելգիան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Այս տարվա ութ ամսում Եվրամիությունում ռուսական գազի հիմնական գնորդներ են դարձել Ֆրանսիան և Հունգարիան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Եվրոստատի տվյալների հաշվարկներին։
Հունվար–օգոստոս ժամանակահատվածում Փարիզը գնումներն ավելացրել է 30%-ով (մինչև 1,9 մլրդ եվրո), իսկ Բուդապեշտը`1,6 մլրդ եվրոյի չափով` գրեթե երեք անգամ նվազեցնելով ներմուծումը։
Երրորդ հորիզոնականում Իսպանիան է, որը ռուսական գազի համար 1,4 մլրդ եվրո է ծախսել։
Խոշոր գնորդների թվում են նաև Իտալիան (1,3 մլրդ եվրո), Հունաստանը (919 մլն եվրո), Սլովակիան (800 մլն եվրո) և Բելգիան (709 մլն եվրո):
Ընդ որում` ներմուծումն ամենաշատն ընդլայնել են Լիտվան (հավելյալ 41 տոկոս) և Ֆինլանդիան (հավելյալ 36 տոկոս), թեև գնել են շատ փոքր ծավալներ՝ համապատասխանաբար 1,8 և 44,3 մլն դոլարի։
Նշվում է, որ Ռուսաստանը 2024 թվականին ընդհանուր առմամբ 9 մլրդ եվրոյի գազ է մատակարարել ԵՄ։
Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Արևմուտքը լուրջ սխալ թույլ տվեց, երբ հրաժարվեց ռուսական ածխաջրածիններից և ընկավ նոր կախվածության մեջ. այժմ այդ երկրները ստիպված են ռուսական նավթն ու գազը գնել միջնորդների միջոցով և ավելի բարձր գներով։
Ուկրաինայի տարածքով գազամատակարարումը շարունակելու համար նոր պայմանագիր է պետք. Պուտին