Աշիկ Անդրեյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Աշիկ Անդրեյանի մենամարտը. Արխիվային լուսանկար
Հայ մարզիկը քառորդ եզրափակիչում պարտվել է իսպանացի ձյուդոիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Աշիկ Անդրեյանը (60 կգ) Լեհաստանում դարձել է ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Կիսաեզրափակիչում հայ մարզիկը հաղթել է սլովակ Յոզեֆ Տոմանեկին։ Աշիկը երիտասարդների առաջնությունում իր ելույթը սկսել է Իտալիայի և Շվեյցարիայի մարզիկների նկատմամբ հաղթանակներով, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել է իսպանացի ձյուդոիստին։
Անդրեյանը նաև սփոփիչ գոտեմարտի իրավունք է ստացել և հաղթել նորվեգացի իր մրցակցին։