Մամուլը երեկ գրել էր, որ Երևանի ՋԷԿ-ի փոխտնօրեն, Պետական պահպանության ծառայության նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աներոջ՝ Արթուր Պահլավունու միջև օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Ազգային ժողովում որոշ մանրամասներ է ներկայացրել միջադեպի վերաբերյալ։
«Ոչ թե ծեծկռտուք է եղել, այլ վիճաբանություն ու հրմշտոց, ընդ որում՝ «Երևանի ՋԷԿ»-ի հետ առնչություն չունեցող հարցի շուրջ»․- Ազգային ժողովում պարզաբանել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։