Իմ համբերության բաժակը լցվել է․Փաշինյան

Sputnik
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է իրավապահների և ուժայինների վրա, ասելով, որ իր համբերության բաժակը լցվել է, և նա իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։
Փաշինյանի զայրույթին նախորդել էր ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի զեկույցը՝ ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի վերաբերյալ։
Վարչապետը դժգոհություն է հայտնել իրավապահ և ուժային կառույցների տված արդյունքից և այլևս մտադիր չէ խորհրդակցություններ անցկացնել որոշումներ ընդունելուց առաջ։
«Իմ համբերության բաժակը լցվել է»․-իրավապահներին և ուժայիններին զգուշացրել է Փաշինյանը։