Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը երեկ խորհրդարանի ամբիոնից կրկին անդրադարձել են Հայ ժողովրդի պատմության էջերին ու հերոսական կերպարներին։
Աղազարյանը մասնավորապես խոսելով Կիլիկիայի Հայոց թագավորության մասին, ասել էր հետևյալը, ժամանակին մի քանի հոգի գնացել են խոպան, պետություն են ստեղծել խալխի հողի վրա։
Վարչապետ Փաշինյանն էլ երեկվա իր ելույթում անդրադառնալով «Գինի լից» երգի կամավորին, նույն ինքը Սողոմոն Թեհլիրյանին, ասել էր, թե այդ կամավորի ի հայտ գալը խոսում է պետության չգոյության մասին, իսկ այսօրվա կամավորները պետության կողմից վարձատրվում են։
Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները պարբերաբար թիրախավորում պատմական հերոսներին և անցքերը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
«Նույն ինքը Նիկոլ Փաշինյանն էր 44-օրյա պատերազմի հայտարարում` գնացեք կամավորների խմբեր կազմեք».-Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրել է Հովհաննիսյանը։