ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. 2023 թվականին ԱՄՆ բանակի ավելի քան 500 զինծառայող է ինքնասպանություն գործել։ Տեղեկությունը հայտնում է Պենտագոնը։
«2023 թվականի ընթացքում ինքնասպան է եղել 523 զինծառայող, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (493)», – ասված է պաշտպանական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
100 հազար զինվորականների շրջանում ինքնասպանության դեպքերի թիվնաճելէ 9 տոկոսով:
Նշվում է, որ հիմնականում ինքնասպանություն են գործել երիտասարդ զինծառայողները։
Պենտագոնի ղեկավար ԼլոյդՕսթինըբանակում ինքնասպանությունների ցուցանիշը նվազեցնելու համար անցյալ տարվա մարտին կարգադրել էր ուժեղացնել զինծառայողների հոգեբանական աջակցությունը: